«‎Բացահայտում եմ արաբական մշակույթը»․ Մարիամ Ալեքսանյանը արաբական հագուստով նոր ֆոտոշարք է ներկայացրել


Մարիամ Ալեքսանյանը, ով վերջերս ընտանիքում կորուստ ունեցավ, շարունակում է ակտիվություն պահապնել համացանցային տիրույթում։

Դերասանուհին կորցրել էր հայրիկին, ում հետ մեծ կապվածություն ուներ։ Այս շրջանում Մարիամն ընտանիքի հետ մեկնել էր հանգստի փոքր-ինչ ուժերը վերականգնելու և ինտեգրվելու կյանքի ռիթմին։

Ընտանիքը հանգիստն անցկացրել է Արաբական էմիրություններում։ Նա մի քանի կադրերով ցույց է տվել, թե ինչպես է այս օրերին անցկացնում հանգիստը և ինչպես են, առհասարակ, անցնում իրենց օրերը։ Եվա ահա Մարիամ Ալեքսանյանը նոր լուսնկարների հրապարակմամբ է հանդես եկել, որոնք  արվել են Աբու Դաբիում։

Լուսանկարներում դերասանուհին ներկայացել է արաբական սև հագուստով։ Լուսանկարներին կից Մարիամը գրել է․ «‎Բացահայտումմ եմ արաբական մշակույթը»։ ‎‎

Մեկնաբանություններում Մարիամի երկրպագուները ակտիվ են եղել և նշել, որ արաբական հագուստը սազում է նրան, այնուհետև հիացական խոսքեր են հղել և գոտեպնդել դերասանուհուն։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: