Վաչե Ամարյանը շատերի կողմից սիրված երգիչ է։ Նա բնակվում է Ռուսաստանում, բայց առիթը բաց չի թողնում լինել հայրենիքի կողքին։ Իր երգերով նա հոգևոր ուժ է կարողանում հաղորդել հայրենակիցներին։

Երգչին հրավիրում են բազմաթիվ միջոցառումների և ուրախանում կամ նույնիսկ տխրում նրա երգերի ներքո։ Վաչե Ամարյանը երբեմն ընտանիքի մասնակցությամբ հոլովակներ է հանրայնացնում և ցույց տալիս երեխաներին։

Երգիչը երեք երեխաների հայր է։ Եվ քանի որ աշխատանքի բերումով հաճախ է ճամփորդում, նա շատ է կարոտում ընտանիքի անդամներին։ Այս անգամ երգիչը տանն է և հնարավորություն ունի օրն անցկացնելու և վայելելու երեխաների հետ։

Նա ընտանեկան կադրեր է հանրայնացրել, որտեղ երկու որդիներն անհոգ և ուրախ վազվզվում են ու խաղում, իսկ երրոդ երեխան՝ ամենափոքրիկը, մահճակալում անհոգ ժպտում է, երբ շոյում է եղբայրը։ Երգչի դուստրը՝ Վիկտորյան, ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել։

Վաչե Ամարյանը կից գրել է․ «Բարևներ մեր տնից․․․Ալեքս, Սերյոժկա, Վիկա․․․ Սրտիկներ»։