Այս օրերին բոլոր հայերին դժբախտությունն է պատել։ Մարդիկ չեն կարողանում ուշքի գալ։ Մենք կարծես մշտապես մնացել ենք 2020-ում։ Զոհեր ու զոհեր, ավարտը չի երևում։

Այս օրերի իր զգացողություններից է խոսել նաև երգչուհի Սիրուշոն։ Երբ սկսել է պատերազմը երգչուհին գտնվել է Ամերիկայում։ Նա մեկնել էր Նյու Յորք, որպեսզի Պռեգոմեշ բրենդը ցուցադեր նյույորքյան նորաձևության շաբաթում։ Սիրուշոն երբ ստացել է պատերազմի լուրը, անմիջապես թողել է ամեն բան և վերադարձել հայրենիք։

Հայրենիքից թանկ ու կարևոր ոչինչ չկա։ Նա մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ չափազանց տխուր էր և լացակումած։ Հոլովակի ողջ ընթացքում նա չի խոսել․ ասելիքը ներկայացրել է հոլովակին կից՝ գրառման տեսքով։

Երգչուհին նշել է, որ հաղթանակած պիտի վերադառնար հայրենիք, սակայն ամեն բան կիսատ մնաց, քանի որ երբ հայրենիքը խաղաղ չէ, ամեն բան զրոյական է։

Հավելել է, որ մեծ է զայրույթը, կոտրված է, ապա փորձել իր արտասահմանցի լսարանին ներկայացնել հայերին և հայաստանյան իրավիճակը։ Մանրամասները՝ տեսանյութում։