Բարի խորհուրդ ձեզ․ ձեր գործով զբաղվեք այնպես, ինչպես, օրինակ․․․ Կարեն Քոչարյան


Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի շուրջ ծառացած քննարկումներն ու քննադատությունները շարունակվում են լայնորեն շրջանառվել։ Քննրակվում  է արտիստների համերգային ծրագիրը։

Մի շարք օգտատերեր կարծում են, որ նրանք պետք է հրաժրավեն համերգային ծրագրից։ Այս քննարկումներին Գարիկն արդեն անդրադարձ կատարել էր և անկեղծորեն հայտնել, որ վիրավորված է  մեկնաբանություներից, որոնք չափն իսկապես անցել էին։ Այս քննարկումների վերաբերյալ իր տեսակետն է հայտնել նաև Կարեն Քոչարյանը։

Նա իր գրառման մեջ ընդդիադիրներին հորդորում է համգիստ թողնել Գարիկին և Սոնային և, առհասարակ, բոլոր երգիչներին, երգչուհիներին,  կոչ է անում  փոխարենը նրանց պես աշխատել։

Կարեն Քոչարյանը մասնավորապես գրել է․ «Բարի խորհուրդ ընդդիմադիրներին․ հանգիստ թողեք Գարիկին, Սոնային և մյուս երգիչներին: Ձեր գործով զբաղվեք այնպես, ինչպես, օրինակ՝ իրենց գործն են անում Գարիկն ու Սոնան: Առայժմ այսքանը…»։

 

Հիշեցնենք, որ Կարեն Քոչարյանը մշտապես հանդես է գալիս քաղաքական ընդդիմադիր հայացքներով։


Понравилась статья? Поделиться с друзьями: