Բարի լուր․ 44-օրյա պատերազմի մասնակից «խզված ձայնով» տղայի ընտանիքում անչափ երջանիկ իրադարձություն է տեղի ունեցել


2020 թվականի քառասունչորս օրերը ճակատագրական այն դաժան օրերն են, որոնք հավետ դրոշմվեցին յուրաքանչյուր հայի ոչ թե ճակատին, այլ հենց հոգու խորքում։

Այդ օրերին տեղի ունեցած յուրաքանչյուր դեպք և դեմք անմիջապես մեծ տարածում էր գտնում։ Պատերազմի յուրաքանչյուր օրվա հերոս մեծարվում և լայն ճանաչում էր ձեռք բերում և այսօր էլ նրանց հիշում, ճանաչում և աչափ սիրում  են բոլորը։

Պատերազմի օրերին իր խզված ձայնով առանձնանում էր մի երիտասարդ, ով իր առանձնահատուկ ձայնով մշտապես «հաղթելու ենք» կոչով էր հանդես գալիս։ Այսօր նրա ընտանիքում անչափ կարևոր և երջանիկ իրադարձություն է տեղի ունեցել։

Տղան՝ Մնացական Ավետիսյանը, հայր է դարձել։ Նրա կնոջ հղիության լուրն իսկական ավետիս էր շատերի համար։

Իսկ այսօր ահա նրանց որդին լույս աշխար է եկել՝ ընտանիքին բերելով անսահման մեծ երջանկություն։ Շնորհավորում ենք ընտանիքին և փոքրիկին մաղթում խաղաղ, անամպ ու առողջ մանկություն։


Понравилась статья? Поделиться с друзьями: