Արցախյան վերջին պատերազմն այնքան շատ խլեց մեզանից․․․ ամեն բան խլեց և թողեց միայն սառած, հավետ կարոտի դրոշմով հառած մոր աչքեր։

Ընտանիքը, տունը, օջախն էլ ինչ է, երբ չկա երեխադ, որդիդ, ով հույսդ ու ապավենդ էր, ով օջախիդ սյունն ու հենարանն էր։ Այս օրերին անասելի մեծ ուրախություն է պարգևում անմահացած հերոսների ընտանիքների համալրումը երեխաներով։ Ծանոթ ու անծանոթ այդ լուրով ուրախանում ու երջանկանում են։

Եվ ահա հերթական համալրումը կա և շտապում ենք այդ մասին մեծ ուրախությամբ հայտնել։ Կարծում ենք Տիգրան Շահբարյանին շատերը կհիշեն։ Հերոսն ընկավ Հադրութում՝ 2020 թվականի հոկտեմբերի 11–ին։

Եվ ահա հերոսի ընտանիքում, որտեղ լույսն ընդմիշտ ասես մարած լիներ, լույս աշխարհ է եկել Տիգրան Շահբարյանի քույրը՝ բերելով մի նոր վառ լույս և ծնողների համար դարձել ապրելու ուժ։ Ծնողները նրան հնեց այդպես էլ անվանակոչել են՝ Լուսի։

Փոքրիկը ծնվել է այսօր՝ հուլիսի 18–ին։ Անամպ ու խաղաղ երկինք բոլոր փոքրիկներին։ Շնորհավորում ենք ընտաիքին։