«Մեր բակը» վերադառնում է․ սկսվել են «Մեր բակը» չորրորդ ֆիլմի նկարահանումները․ առաջին լուսանկարները ֆիլմից


Թերևս շատերը կհիշեն «Մեր բակը» հումորային ֆիլմը։ Այն հին ու բարի ժամանկաների հետ կապված ջերմ հիշողություններ արթնացնող ֆիլմ է, որն այնքան է սիրվել հանրության կողմից, որ ունեցել է մի քանի ֆիլմեր։

Ի ուրախության «Մեր բակը» ֆիլմի երկրպագուներին՝ հայտնում ենք , որ սկսել են «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի նկարահանումները։

Ֆիլմը հրաշալի առիթ կընձեռի ապրել ջերմ զգացողություններ՝ կապված հին ժամանակների հետ, ևս մեկ անգամ և ևս մեկ առիթով տեսնել սիրված դերասաններին քսանհինգ տարի անց և հիշել ու մեծարել նրանց, ովքեր, ցավոք սրտի, լքել են աշխարհիկ կյանքը։

Նոր ժամանակներում նկարահանված ֆիլմը առիթ կընձեռի ականատես լինել հին և նոր աշխարհների տարբերությունը։ Ֆիլմի ռեժիսորը Արշո Հարությունյանն է։ Այն կլինի չորրորդ «Մեր բակը»։

Այն տեղծվում է Sharm Holding — ի երեսունամյակին ընդառաջ։ «Մեր բակը» համանուն ֆեյսբուքյան օգտահաշիվը նկարահանումներից ներկայացրել է լուսանկարներ և կից գրառել «Բարի ընթացք»։

Մեկնաբանություններում երևում է, որ ֆիլմն անչափ սպասված է և հանրությունն անհամբեր սպասում է նկարահանումների ավարտին։


Понравилась статья? Поделиться с друзьями: