«Բարի գալուստ աշխարհ». Սոնա Ռուբենյանի ընտանիքում համալրում է եղել․ մանրամասներ


Սոնա Ռուբենյանը շարունակում է պահպանել իր ակտիվությունը համացանցային տիրույթում, ցույց տալիս իր աշխատանքային գործընթացից որոշակի հատվածներ, ինչպես նաև առօրյան, հանգիստն ու ժամանցը, սակայն անձնական ընտանեկան կյանքում տեղ գտած ուշագրավ իրադարձությունների մասին նախընտրում է լռել և հանրայնացնել չի ցանկանում։

Արդեն մի քանի ամիս է ինչ հանրությունն ակտիվորեն քննարկում է երգչուհու հղիության մասին լուրը, սակայն Սոնան այս մասին լռություն է պահպանում․

նա չի հերքում, բայց և չի էլ հաստատում այդ սպասված լուրը։

Սակայն նա համացանցային հարթակում մեծ սիրով  ու երջանկությամբ հայտնել է, որ հերթական անգամ մորաքույր է դարձել։ Լույս աշխարհ է եկել Սոնայի քույրիկի երեխան։ Նա տղա է, ում անվանակոչել են Մարկ։

Այս մասին Սոնան գրել է․ «Բարի գալուստ լույս աշխարհ, մեր հրաշք Մարկ։ Արրդեն երեք հրաշքների մորաքույր եմ»։ Շնորհավորում ենք ընտանիքին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկին։


Понравилась статья? Поделиться с друзьями: