«Բարեկա՛մ, դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ ուռոդ ես ասում»,- Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ


Նախընտրական արշավի շրջանակում ՔՊ-ն իր ղեկավարի հետ գտնվել է Լոռիում։ Մի շարք համայնքներում հանդիպումներ է ունեցել ժողովրդի հետ և ելույթներում երևան եկել մի շարք հայտարարություններով։

Փաշինյանը Տաշիր համայնքում խոսել է Զինված Ուժերում կատարած փոփոխությունների մասին։ Նշել է, որ բարձրացվել է ԶՈՒ աշխատակազմի վարձատրության չափը, կատարվել է սննդի բարելավում։

«Ելակ»-ի շուրջ չդադարող խոսակցություններին նույնպես անդրադարձ է կատարել՝ նշելով, որ ժամանակին ժողովուրդը ելակ է տվել զինվորին, սակայն ոմանք «մկան պես գողացել են»։ Այնուհետև շարունակելով թեման՝ նկատել է, որ գեներալներից մեկը իրենց անվանել է՝ «ուռոդներ»։

«Բարեկա՛մ, դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ ուռոդ ես ասում», — հրապարակային կերպով պատասխանել է Փաշինյանը։ Ելույթի ավարտին հորդորել է հանրությանը պարտադիր գնալ ընտրություններին, տալ քվե, քանզի յուրաքանչյուր ձայն վճռորոշ է լինելու։

Ելույթը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!