«Բալա՛, իմ թանկ բալա՛, մեռնեմ կյանքիդ, արև՛ս, իմ արև բալա»․ գերությունից վերադարձած տղային այս խոսքերով դիմավորեց մայրը․ անչափ հուզիչ տեսանյութ


Հայրենիքը կարծես անդամալույծ լինի։ Մեր հայրենիքի վնասված նյարդը, թերևս, մնում են ռազմագերիները և նրանց չլուծված հարցը։ Յուրաքանչյուր հայորդու վերադարձը հակառակորդ պետությունից ցնծության և ուրախանալու առիթ է։

Համացանցում տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ ականատես ենք լինում մեր հայրենակցի վերադարձին։ Տեսանյութի յուրաքանչյուր ակնթարթը անասելի հուզմունք է պատճառում և ակամայից մտածում ես՝  երանի թե մեր բոլոր տղաները շուտափույթ վերադառանյին և բոլոր մայրերը ուրախության հուզմունքը կոկորդում վերջապես գրկեին իրենց որդիներին։

«Բալա՛, իմ թանկ բալա՛, մեռնեմ կյանքիդ, արև՛ս, իմ արև բալա»,- այս խոսքերով դիմավորեց Անիչկա  Միկոյանը գերությունից վերադարձած իր որդուն։

Երջանկությունից ու հուզմունքից չի կարողանում խոսել և մաղթանքը հղել այն բոլոր մայրերին, ովքեր սպասում են իրենց որդիներին։ Տիկին Անիչկան որդուն ութ ամիս չէր տեսել։ Ասում է, որ հույս չունեինք։ Արայիկը պատմում է, որ երազանքն էր տեսնել  մորը։

Արայիկին ողջունելու էին եկել նաև համագյուղացիները։ Նրանք, ինչպես և բոլորը, անչափ ուրախ են տղայի վերադարձով։ Մանրամասները՝ տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!