Առաջնագծում կանգնած ու սեփական մարմնով թիկունքը պահած տղաներն իրական հերոս են։ Նրանց հայրենասիրությունն այլ, տարբերվող։ Նրանք համարեցին, որ հայրենիքի դիմաց իրենց կյանքը ոչինչ է։ Բայց նրանց ծնողներին հենց իրենց կյանքն էր պետք։

Ծնողներ, որոնց սրտում կարոտն առհավետ բույն է դրել։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և հիշենք ու պահպանենք մեր հիշողություններում ու նրանց կերտած սխրանքը սերունդներին փոխանցենք, որ առհավետ լինեն նրանք։Անի Քոչարն իր սոցհարթակում գրում է անմահացած հերոս Խաչատուրի մասին։

Խաչատուր Հայրապետյանը Էջմիածնից է՝ ծնված 1989 թ.։ Սովորել է Գորկու անվան N5 միջինակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ծառայության։ Լավ ծառայության համար պարգևատրվել է Վազգեն Սարգսյան շքանշանով։

Սկսել է աշխատել հատուկ նշանակության զորքերում՝ որպես դիպուկահար: Ունի բազմաթիվ շքանշաններ տարբեր երկրներից․ Ռուսաստանի Դաշնությունից՝ Մարշալ Բաղրամյան մեդալ, ինչպես նաև մի քանի մեդալներ Սիրիայից և Հունաստանից։

Պատերազմի ժամանակ 3 անգամ հայտնվել է շրջափակման մեջ, վիրավորվել է, բայց կռվել մինչև վերջ։ Անմահացել է հոկտեմբերի 20-ին՝ Կուբաթլույում: Հիշատակդ հավերժ․․․