Աֆղանստանի իրադարձությունները բոլորի ուշադրությունը սևեռեցին այդ ուղղությամբ։ Թալիբանը գրավեց Քաբուլ քաղաքը և հայտարարեց՝հակամարտությունն ավարտվել է։

Նրանք մտել էին կառավարություն և ակտիվորեն լուսանկարներ էին տարածում։ Բուռն քննարկվեց նախագահի հեռացումը երկրից։ Ավելի ուշ նախագահը հաղորդագրություն էր տարածել, որ իր հեռացումն ունի պատճառ․ կանխել արյունահեղությունը։

Թալիբանը այդպես էլ զգուշացրել էր՝ ղեկավարները պիտի հեռանան, այլապես արյունահեղություն կլինի։ Այնուհետև հայտնեցին, որ նախագահը ապաստանել է Ուզբեկստանում։

Սակայն վերջին լուրերի համաձայն Աֆղանստանի նախկին նախագահի՝ Աշրաֆ Գանիի առողջական վիճակը վատթարացել է և նա գտնվում է հիվանդանոցում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Հիշեցնենք՝ Քաբուլի գրավումը Թալիբանի կողմից տեղի է ունեցել օգոստոսի տասնհինգին։

Նրանք իրենց 1-ին ա-սուլիսն են տվել, որի ժամանակ պարզաբանել են որոշ հարցեր․ Աֆղանստանի բնակիչները կարող են չլքել երկիրը․ նրանց ոչինչ չի սպառնում, նշել են նաև, որ երկրում կգործի շարիաթի օրենքները։