Հայաստանում Ամանորն ամենախառնաշփոթ տոնն է։ Բոլորը պատրաստվում են և պատրաստվում են ամենապատասխանատու ձևով․ համեղ ուտեստներ են պատրաստում, նվերներ նախապատրաստում բոլորի համար և մեծ հույսերով ու լավագույնի ակնկալիքով մուտք գործում նոր տարի։

Արևիկ Ուդումյանն առաջարկում է երեխաներին ուրախացնել ամենահետաքրքիր, թեմատիկ և համեղ թխվածքաբլիթներով, որոնց պատրաստման համար հատուկ ջանքեր հարկավոր չեն։

Անհրաժեշտ է՝
5 բաժակ ալյուր
1 բաժակ շաքարավազ
150 գ կարագ
2 ճ․գ․մեղր
1 ձու
2 գդալ կոճապղպեղ
1 գդալ դարչին
0,5 գդալ սոդա
1 պտղունց սև պղպեղ
Կրեմի համար՝
1 ձվի սպիտակուց
1 բաժակ շաքարի փոշի
1 գդալ լիմոնի հյութ
Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները միախառնել, հարել և դնել 30 րոպեով սառնարանում։ Այդ ընթացքում պատրաստեք կրեմը։

Կրեմի համար նախատեսված բոլոր բաղադրիչները հարիչով լավ հարել մինչ կստացվի թթվասերի պնդության զանգված։ Այնուհետև սառնարանից դուրս բերել խմորը, գրտնակով բացել և ստանալ բարակ շերտ, կտրատել ցանկացած ձևով և զարդարել կրեմով ինչպես որ կցանկանաք։

Կրեմը լցրեք խոհանոցային պարկի մեջ։ Այդպես ավելի դյուրին կլինի զարդարելը։ Ընթացքում նրանց է միանում հաղորդավարուհու մեկամյա դուստրը, ով փորձում է խանգարել նրանց, սակայն ի վերջո մայր և որդի թխվածքաբլիթները կարողանում են հասցնել ավարտին։