Արքայազն Ջորջի ուրախությունը հիացրել է համացանցը․ տեսեք ինչ խենթուկն է նա


Ֆուտբոլը Մեծ Բրիտանիայում իրոք ազգային զվարճանքի տեսակ է։ Նույնիսկ թույլ թիմերի խաղերի ժամանակ մարզադաշտերում ասեղ գցելու տեղ չի լինում, իսկ երկրպագուներն անհամբերությամբ են սպասում առաջիկա տուրին՝ սիրելի ակումբին աջակցելու համար։ Թագավորական ընտանիքի անդամները ևս բացառություն չեն։ Հանգստյան օրերին արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը, երեխաների հետ՝ 6-ամյա Ջորջի և 4-ամյա Շարլոթի հետ ներկա են գտնվել «Ասթոն Վիլլայի» և «Նորվիչ Սիթիի» միջև խաղին, որը տեղի է ունեցել Նորֆոլքի «Քերոու Ռոուդ» մարզադաշտում։

Արքայազն Ուիլյամն «Ասթոն Վիլլայի» երկրպագու է, և, կարծես, որոշել է երեխաների մոտ սիրելի ակումբի հանդեպ համակրանք ձևավորել։ Թվում է՝ դա նրա մոտ ստացվել է։ Արքայազն Ջորջը պարզապես հիացած էր խաղից և չէր կարողանում զսպել զգացմունքները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան ուրախանում սիրելի թիմի խփած գոլի համար։ Այդ տեսանյութը համացանցի հիթ է դարձել։

Հատկանշական է, որ արքայազն Ջորջը և արքայադուստր Շարլոթն առաջին անգամ էին այցելել մարզադաշտ և հիացած էին հայրիկի սիրելի թիմի՝ 5։1 հաշվով հաղթանակով։ Ընտանիքը բարձր տրամադրությամբ լքել է մարզադաշտը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!