Արփի Գաբրիելյանը որդու հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել․«Իմ մասնիկ»


Չնայած Արփի Գաբրիելյանը մայրիկ է արդեն, սակայն նա փորձում է համատեղել մայրական հոգածությունն ու խնամքը մասնագիտական ակտիվության հետ:

Նա ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի հետ նոր նախաձեռնություններով է հանդես գալիս: Ինչպես հայտնի է, զույգը որոշել է երգեցողության դասեր տալ փոքրիկ երեխաներին:

Ինչպես հասկանալի է դառնում Արփիի համացանցային պատմություններից, նա հաճախ գործնական պարապմունքների է իր հետ տանում նաև իր որդուն՝ փոքրիկ Ռոբերտին:

Ճիշտ է, Ռոբերտը այդ հրապարակումներում ոչ միշտ է ակտիվ, ավելի հաճախ քնած է լինում, բայց նա այդպիսով իր օրվա մեծ մասն անց է կացնում ծնողների, առավելաբար մայրիկի հետ: Արփի Գաբրիելյանը որդուն չի զրկում մայրական մշտական ներկայությունից:

Արփին հերթական ուշագրավ լուսանկարն է հրապարակել իր սոցհարթակում՝ կցելով հուզառատ մեկնաբանություն: Նա լուսանկարին կից գրել է. «Իմ մասնիկ»:

Արփիի էջի հետևորդների կողմից սիրելի երգչուհու հրապարակումը բուռն ու սիրառատ մեկնաբանությունների է արժանացել:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!