Արփիի հուզմունքի, զույգի անցած դժվարությունների և սպասվող բալիկի մասին անկեղծորեն խոսել է Միհրան Ծառուկյանը


Մ. Ծառուկյանի համար կարևոր մի շրջան է: Նրա նորաստեղծ ընտանիքում նոր համալրում է սպասվում, իսկ դա մեծ իրողություն է, որին երգիչն առանձնահատուկ է վերաբերվում:

Առաջին զավակի սեռի մասին երգիչը որոշել է իմանալ տոնական միջավայրում: Այդ առիթով նա կազմակերպել է բենեֆիսային երեկո: Կենդանի երաժշտության ուղեկցությամբ նա սիրելի տիկնոջը երգեր է նվիրել:

Յուրաքանչյուր երգից հետո նա անկեղծորեն պատմել է իրենց անցած դժվարությունների, փոքրիկ բաժանման մասին, որից հետո նորից միավորվել են ու պարզել, որ այդ ընթացքում երկուսն էլ նույն երգերն են լսել:

Միհրանը հայտնել է նաև, որ իրենց զավակը տղա է լինելու: Իր յուրօրինակ ֆորմատով կազմակերպած խոստովանության ընթացքում երգիչը ներկայացրել է նաև նոր երգի պրեմիերա, որը օրորոցային է:

Նա խոստացել է իրենց բալիկների համար անձամբ օրորոցայիններ երգել՝ հույս հայտնելով, որ երգը կսիրվի նաև շատերի կողմից ու կերգվի շատ բալիկների համար որպես օրորոցային: Հետաքրքիր տեսանյութը՝ կից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!