Արցախյան համն ու հոտը․ժենգյալով հացի բաղադրատոմս


Այսօր ցանկանում ենք ձեզ ներկայացնել մի հրաշալի բաղադրատոմս։ Այս բաղադրատոմսով կարող եք պատրաստել Ժենգյալով հաց և վայելել Արցախի համն ու հոտը։ Զգացեք Արցախի փոքրիկ շունչը ձեր իսկ տանը։

Իսկական Արցախյան Ժենգյալով հաց ստանալու համար 25 տեսակի կանաչի է անհրաժեշտ։ Իրականում Արցախի տարբեր շրջանների Ժենգյալով հացը տարբերվում են իրարից, սակայն բոլորն էլ անչափ համեղ են և անփոխարինելի։

Կներկայացնենք իրական կանաչիներ ցանկը, սակայն չգտնելու պարագայում կարելի է նաև պատրաստել ցանկացած տեսակի կանաչիով․ կանաչ սոխ, կանաչ սխտոր, գինձ, կնձմնձուկ, ճռճռուկ, թրթնջուկ, ծտապաշար, դաղձ, եղինջ, մանուշակի ծաղիկներ, գառնականջ, խազազ, անանուխ, մշակովի դաղձ, սամիթը, սպանախ, սինձ, պտուտկուն, կտավատի երիտասարդ տերևներ, ծիթենուկ, խաղողի երիտասարդ տերևներ, տոպ, սիմսիմոկ, ուտիմ տիտիմ, պառավապորտ։

Եվ այսպես՝ խմորի համար ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը ալյուր աղ և ջուր, պետք է հունցել ձեռքերին չկպչող խմոր։

Գնդելու, գրտնակելու հետագա գործողությունների համար ձեզ շատ ալյուր անհրաժեշտ կլինի։ Կանաչիները կտրատել համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով և լցնել բուսայուղ, լավ խառնել։

Խմորը պատրաստելուց հետո գնդել, այնուհետև գնդերը գրտնակի օգնությամբ բացել բարակ լավաշի տեսքով, լցնել միջուկը և փակել, ապա ձեռքերի օգնությամբ հարթեցնել։ Ժենգյալով հացը թխվում է սաջի վրա, բայց կարելի է նաև պատրաստել ջեռոցում կամ կրակին՝ թավայի մեջ, առանց բուսայուղի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!