Արցախյան դիֆիցիտի ֆոնին շքեղաշուք սեղանները նկարել ու սոցցանցեր նետելն առնվազն սիրուն չի․ Հարություն Մկրտչյան


Արդեն քսան օրից ավելի է, ինչ Արցախը շրջափակված է։ Արցախցին քսան օրից աելի է դիմակայում է․ արցախցին քարից էլ ամուր է և կյանքի համար գիտի պայքար մղել։

Այս օրերին նրանք նույնիսկ կատակում են ու հումորներ անում, սակայն ոչ մի դեպքում չեն կոտրվում։ Հայաստանյան ճոխ Ամանորի ֆոնին Արցախն է՛լ ավելի տխուր է երևում։

Այս մասին Հարություն Մկրտչյանը, ով  հայտնի քաղաքագետ է, համացանցային հարթակում կարևոր նշանակություն և արժեք ունեցող բովանդակությամբ գրառում է կատարել և հորդորել Հայաստանի քաղաքացիներին զուսպ լինել։

Քաղաքագետը մասնավորապես գրում է․ «Չեմ ասում, որ ընկճախտի մատնվեք ու երբեք հոռետեսական տրամադրությունները չեմ խրախուսել, հատկապես մեր ազգի դեպքում, բայց իրոք հացի ու մակարոնեղենի՝ արցախյան դիֆիցիտի ու մեր երկրի առջև ծառացած խնդիրների ֆոնին

(Արցախում թվով գրեթե երեսուն հազար երեխա կա) էդ շքեղաշուք սեղանները նկարել ու սոցիալական ցանցեր նետելը առնվազն սիրուն չի․․․ Եսիմ է․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: