Պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինվորին զորամասում հրամանատարներից մեկն ասել է, որ շուտով հեղաշրջում կլինի և ձեզ կասեմ։ Ծնողներից մեկն ահազանգում՝ պատմելով եղելությունը։

Արցախի զորամասերից մեկի հրամանատարը սպառնալից տոնով է խոսել զինվորների և նրանց ծնողների հետ։ Զինվորներից մեկի հայրը իր խոսքում չի նշել, թե ով է այդ հրամանատարը։

Որպես անուն նշել է՝ «Միշկա»՝ ընդգծելով, որ հրամանատարն «այդքան չի աճել, որ ազգանունով դիմի»։ Զինվորի հայրը եղելությունը որակել է՝ որպես հայրենիքի հանդեպ դավաճանություն և նշել, որ ինքը հանգիստ չի նստելու և այս հարցով ինչպես հարկն է զբաղվելու է։

Այնուհետև ասել է․ «Լսի՛ հլը, արա՛, ես վաղը կգամ Արցախ՝ տենամ դու ի՞նչ ունես մեզի ասելու թե՛ հիմա, թե՛ վաղը։ Մեկը ես՝ ծնող եմ , կգամ կգանգնեմ դեմդ։ Ի՞նչ ունես ինձ ասելու, որ հետո կասես։

Պատկերացրա հեղաշրջում էղել ա, ես վաղը գալիս եմ, տենամ դու ի՞նչ ունես ասելու։ Ես վաղը գալիս եմ»։