Էդմոն Մարուքյանը օրերս գտնվել է Արցախում, հանդիպումներ ունեցել և շփումներ ունեցել պաշտոնյաների և արցախահայության հետ։

Քաղաքական գործիչը այցելությունից մի եզրահանգում է կատարել, որը տանջում է իրեն։ Մարուքյանը հայտնում է՝ քաղաքացիների հետ ունեցած շփումերից հետո նկատել է, որ մարրդկանց մեջ շրջանառվում են արտահայտություններ, որոնք կքանդեն պետությունը։

Դրանք են՝ «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից», «Արցախը հանձնում են Ադրբեջանին», «Հայաստանում չեն ուզում, որ միանանք» և այլն:

Մարուքյանը յուրաքաչյուր քաղաքացու նման արտահայտության սպառիչ պատասխան է տվել և ապացույցներ ներկայացրել, որ նման արտահայտությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ «Ինչ վերադարձել եմ Արցախից, մի միտք է տանջում․ չեմ կարող լռել և չխոսել այդ մասին»,- գրել է Մարուքյանը, այնուհետև շարունակել և փորձել է հասկանալ, թե ո՞ւմ է ձեռնտու հայ հասրակության պառակտումը։

Նշում է, որ մտածել է հորդորել դադարեցնել պառակտիչ գործողությունները, բայց և հասկանում է, որ անիմաստ է, որովհետև հայ հասարակությունը դեռ չի հասկացել, թե թշնամին ինչ մեթոդներ է կիրառում իր դեմ։