Հայրենիքով մտահոգված են բոլորը։ Հայսատանը մեր տունն է, Արցախում մեր եղբայրներն ու քույրերն են։ Արցախին միայնակ թողնել չի կարելի։

Մի շարք հայտնի դեմքեր տեսաուղերձներ են հղել, հանդես եկել կոչերով ու հորդորներով։ Աշխարհին պետք է ստիպել խոսել ու գործել, քանզի կոչերն ու հորդորները արնախում ու հանցագործ հակառոկորդին ոչինի չի ասում։

Ադրբեջանցիները փակել են այն միակ ճանապարհը, որով Արցախը կապված է Հայաստանին։ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան բազմաթիվ հիվանդներ, որոնք անհրաժեշտություն ունեն տեղափոխվել Երևանի բժշկական կենտրոններ։

Արցախում արդեն մի քանի օր է անջատված է գազամատակարարումը։ Իր խոր մտահոգություններով միշտ կիսվում է Կարին Տոնոյանը, ով իր ամենաթանկն է տվել հայրենիքին՝ իր հերոս որդուն՝ Մենուային։

Հերոսածին մայրը կոչ է հղել հայրենակիցներին։ Նա հանրայցրենալ է հերոս տղաների լուսանկարը և կից գրել․ «Արցախին մենակ չթողնե՜ք, Արցախը շաղախն է մեր արյան…»։