Արտառոց միջադեպ ուղիղ եթերի ժամանակ․ էկրանն ընկել է լրագրողի վրա


Ուղիղեթերային միջադեպերը անպակաս են եթերներից ու հեռուստատեսության պատմությունից։ Ուղիղեթերային միջադեպերը հիմնականում զվարճալի են լինում, սակայն պատահում են նաև տխուր դեպքեր։

Սույն հոդվածում ներկայացնելու ենք երկրորդ տիպի՝ տխուր ուղիղեթերային դեպքերից մեկը։ Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Կոլումբիայում։ Ուղիղ եթերի ժամանակ մինչ լրագրողները տեղավրվում և սկսում են ներկայացնել յուրաքանչյուրն իր խոսքը, տաղավարի հսկայանակ տեսաէկրանն անակնկալ ընկնում է լրագրողներից մեկի վրա։

Լրագրողը նստած էր սեղանի մոտ և նրա գլուխը ուժեղ կպնում է սեղանին։ Տուժած լրագրողը Կառլոս Օրդուզին է, ով սպորտային մեկնաբան է։ Որոշ ժամանակ անց նա իր թվիթերյան հարթակում հանգստացրել է իր մասին անհանգստացողներին։

Կառլոս Օրդուզին ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Նա վնասվածք է ստացել քթի հատվածում։ Հատկանշական է, որ մյուս լրագրողները, թեև դեպքի պահին խիստ անհանգստացան, սակայն ոչ ոք տեղից չշարժվեց՝ սպասելով հատուկ հրահանգի կամ թույլտվության։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!