Արտակարգ իրավիճակ Գյումրիում, քաղաքը փակվել է. ի՞նչ է կատարվում. լուսանկարներ և տեսանյութ


Գյումրեցի օգտատերեր լուսանկարներ և տեսանկարահանված նյութեր են հանրայնացրել իրենց սոցցանցային էջերում՝ տեղեկացնելով, թե ինչ իրավիճակ է քաղաքում:

Առատ անձրևների պատճառով քաղաքային փողոցները ողողվել են ջրով:

Օգտատերերը նշում են, որ տպավորություն է, թե քաղաքային փողոցները չունեն ջրատար համակարգեր, քանի որ փողոցում կուտակված ջուրը բավականին առատ է ու աննախադեպ շատ:

Սոցցանցային օգտատերերի ուշագրավ լուսանկարներով իր էջում կիսվել է նաև Գ. Սուրենյանը՝ տեղեկացնելով, որ իրավիճակը ստեղծվել է տևական անձրևների պատճառով:

Հայտնի է նաև, որ անձրևներին հաջորդել է առատ կարկուտը: Սոցցանցային օգտատերերից Սեյ Յայլախանյանը, հանրայնացնելով լուսանկարներ քաղաքային անցուդարձից, նշել է, որ մեքենաների բավականին երկար մի շարասյուն է կուտակվել քաղաքային մուտքի մոտ:

Մեքենաներն առաջ գնալ չեն կարողանում, քանի որ ջրի առատության պատճառով ճանապարհները անանցանելի են դարձել նույնիսկ մեքենաների համար:

Մեկ այլ օգտատեր՝ Ա. Նազարյանը հանրայնացրել է իր նկարահանած նյութը դեպքի վայրից, որտեղ երևում է քաղաքային փողոցների վիճակը: Ա. Նազարյանի հանրայնացրած տեսանյութը՝ կից:

Опубликовано Ani Nazaryan Понедельник, 13 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!