Այսօր վաղ առավոտից մի տեղեկություն է տարածվում այն մասին, որ դերասան Արսեն Լևոնյանն ինքնասպանության փորձ է կատարել։

Ողբերգական այս լուրի տարածման համար հիմք էր հանդիսացել Գագիկ Շամշյանի կողմից տարածված այն լուրը, ըստ որի՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․Լ․-ն ինքնասպանության փորձի համար տեղափոխվել է հիվանդանոց։ Լուրը կապվել էր Արսեն Լևոնյանի հետ և լայն տարածում գտել։

Դերասանի երկրպագուները մեծ ցավով էին տեղեկացել և մեկնաբանություններում նշում էին, որ անհամբերությամբ կսպասեն նրան էկրաններին։

Ժամեր անց դերասանը տեսնելով սոցտիրույթում տարածվող լուրերը՝ անմիջապես արձագանքում է և հայտնում, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Ավելին՝ նա գնվում է քաղաքից դուրս և ընկերների ու մտերիմների հետ անցկացնում տոնական հանգստյան օրերը։

Արսեն Լևոնյանը նախ շնորհավորել է բոլորին տոների առիթով, խաղաղություն մաղթել մեր երկրին, ապա մեջբերելով Մարկ Տվենի խոսքերը՝ գրել՝ Լուրերն իմ մահվան մասին խիստ չափազանցված են։