Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել․ Մարտունիի ԲԿ-ի կառուցման շինաշխատանքներն են մեկնարկել։ Այս հրաշալի հիվանդանոցը պատրաստ կլինի 2022-ի հուլիսին։

Այն կունենա վաթսունհինգ մահճակալային հզորություն։ Բազմաֆունկցիոնալ ԲԿ-ն համապատասխանում է միջազգային բոլոր ժամանակակից չափանիշներին։

Այն ինչպես ախտորոշում, այնպես էլ բուժում է պացիենտներին։

Հիասքանչ բուժկենտրոնը նախատեսված կլինի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի մարդկանց։

Այս հրաշալի կենտրոնը կառուցվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Ան-ի վերահսկողությամբ։

Իրապես, հրաշալի նախագիծ է, որը մեծ հնարավորություններ կտա մարդկանց՝ ստանալ հարկ եղած բուժսպասարկումը։

Առավել ուրախալի է, որ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակով պատված մեր երկրում այլ լավ նորություններ էլ կան, որոնք իրապես անչափ ոգևորիչ են և դրական՝ լի ապագայի հույսի տեսլականով։

Նման լուրերն իրապես ոգեշնչում են և լույսի շողք հիշեցնում՝ քովիդային ախտի հսկայական ճահիճում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!