Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Արսեն Գրիգորյանը տոնել է տարեդարձը։ Նա օրն անցկացրել է ընկերներով շրջապատված։ Նրա հետ ամիսներ առաջ դեպք էր պատահել և նա ոտքի շրջանում վնասվածքներ էր ստացել։

Այժմ ապաքինման փուլում է և շարժվում է հենակների օգնությամբ։ Նրա մտերիմ ընկերները, որոնց շարքում են նաև Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Արսենի օրը կազմակերպել և անցկացրել են Դիլիջանում։

Նրանք հրաշալի և աննմոռանալի օր են ունեցել։ Սոֆին տեսանյութ է հանրայնացրել և ցույց տվել, թե ինչպիսի «գժական» օր են անցկացրել։

Հանրայնացված կադրերից երևում է, որ Արսենին ընկերները հիանալի օր են պարգևել։ Նրանք թույլ չեն տվել Արսենին տխրել։

Քանի որ այս տարի այնպես է ստացվել, որ նրա ազատ շարժվելու հետ որոշակի խնդրներ էին առաջացել, ընկերներն ամեն բան արել են, որ նրա օրն անմոռանալի դառնա։ Տեսանյութին կից Սոֆին գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, Արսեն ջան, առողջ և ուրախ եղիր։ Մենք քեզ սիրում ենք»։ Տեսանյութը՝ կից։