Արջի քոթոթները Քաջարանի մերձակայքում վազվզելիս․ տեսանյութ


Բնությունն իրապես հրաշք է և այնքան գեղեցիկ, որ ակընդետ կարելի է նայել ու նայել։ Գեղեցիկ ու անկրկնելի է բնության ինչպես կենդանական, այնպես էլ բուսական և, իհարկե, բոլոր մյուս ոլորտները։

Այս անգամ հանրությունը հնրավուրություն է ունեցել հիանալու վայրի կենդանու ձագուկներով։ Բանն այն է, որ Քաջարանի մերձակայքում անտառից դուրս են եկել արջի քոթոթներ և որոշ ժամանակով վազվզել Քաջարանի մերձակայքում։

Տեսարանն իսկապես գեղեցիկ է եղել։ Արջի քոթոթները վազվզում են և ասես խաղում միասին։ Տեսարանը ֆիքսել են տեսախցիկով։

Մի քանի վայրկյանանոց տեսանյութը արագորեն մեծ տարածում գտավ համացնացում և հիացրեց շատերին։ Իսկ որոշ մարդկանց մոտ էլ առաջ բերեց վախի զգացողություն։

Մարդիկ մտավախություն են հայտնել, որ անտառից կարող են այլ կենդանիներ էլ դուրս գալ և հասնել անգամ տարածքներ, որտեղ մարդիկ են ապրում։ Տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: