Արուս Տիգրանյանն այս շրջանում մեծ անհամբերությամբ սպասում է առաջնեկի ծննդյանը։ Արուսը հղիության ընթացքում չի դադարել աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև շարունակում է պահպանել համացանցային ակտիվությունը և սերտ կապը հետևորդների հետ։

Եվ ահա հայտնի և սիրված լրագրողը հետևորդներին հայտնել է, որ հերթական այցելությունն է կատարել իր բժշկի մոտ և նրան թույլ չեն տվել գնալ տուն։

Մասնագետները նրան հայտնել են, որ հղիության այս փուլում անհրաժեշտություն կա մնալ հսկողության տակ։ Արուսը հանրայնացված հոլովակում նշել է, որ ուրախ տրամադրությամբ եկել է հիվանդանոց և այժմ պետք է մնա պառկած։

Հսկողությունը սահմանել են երեք օր։ Լրագրողն այս ամենի մեջ դրական կողմ է տեսնում․

քանի որ ամուսնու հետ վաղուց հնարավորություն չէր ընձեռվում միասին պարզապես շփվել, այժմ այդ հնարավորությունը կա և Արուսը հայտնում է, որ նրանք այժմ ստիպված են շփվել։ Մանրամասները՝ տեսանյութում։