Արյունոտ են բոլորի ձեռքերը, ովքեր կողմ են այս իշխանությանը. Անի Երանյանի բարկացած գրառումը


Դեկտեմբերի տասներկուսից ի վեր Արցախ աշխարհը շրջափակման մեջ է գտնվում։ Ադրբեջանցի «բնապահպանները» փակել են ճանապարը, որը միակն է, որ կապում է Արցախին Հայաստանի հետ։

Մի քանի օր է ինչ մեծ կամ որոշակի հայտնիություն ունեցող անհատները կոչ ու հորդորներ են հղում ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլև սեփական հայրենակիցներին, որպեսզի ոտքի կանգնեն և չթողնեն Արցախին միայնակ և բախտի քմահաճույքին։

Այս մասին ահա գրառում է կատարել նաև Անի Երանյանը։ Նրա գրառումը զայրույթով լի է եղել։

Նա իր հետևորդներին դիմելով՝ հայտնել է, որ եթե այս իշխանության կողմնակիցներն են, թող լքեն իր հարթակը։ Դերասնուհին գրել է․ «Էս անհայրենիքների ուզած ապագան կերտում եք ձեր լռությամբ ու էս ամեն ինչին հարմարվելով։

Արյունոտ են էն բոլորի ձեռքերը, ովքեր կողմ են այս իշխանությանը»։ Դերասանուհու գրառման մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: