Լրագրող Վարդ Սիմոնյանը իր անձնական օգտահաշվում մի տեսանյութ է հանրայնացրել և կից գրառման մեջ պատմելով այդ տեսանյութի մասին՝ ասել է, որ տեսանյութը նկարահանվել է իր կողմից և հայտնել է, որ այն նկարահանել է կյանքի գնով։

Այդ պահին նա шրյшն մեջ կորած է եղել և մի կերպ դուրս է եկել ՀՀԿ շտաբից։ Խոր զարմանք է հայտնում, որ այդ մարդիկ դեռ ՍԴ են դիմում։ «Այս մարդիկ ՍԴ են դիմում և լիքը բերան խոսում ըտրությունների օրինականությո՞ւնից։

Ահա ընտրությունների մասին ձեր իրական պատկերացումը՝ մեկնաբանություն չունեմ, իրոք, չունեմ»,- գրել է լրագրողը։ Մեկնաբանություններում օգտատերերը լրագրողին խորհուրդ են տվել դիմել Սահմանադրական դատարան։

Լրագրողը մեկնաբանություններում պարզաբանել է, որ տեսանյութը նկարահանվել է Տարոն Մարգարյանի ընտրության օրը։ «Նկարահանելով ընտրակաշառքի կադրերը՝ շտաբում ինձ шռևшնգեցին և ենթարկեցին ծեծուջшրդի։

Ովքեր երբևէ նմանատիպ կադրեր են նկարահանել, գիտեն ինչով է դա ավարտվում։ Եթե 3 ժամ անց չգար շտապ օգնությունը, ես ողջ չէի մնա․․․․»,- գրել է Վարդ Սիմոնյանը։ Լրագրողի հանրայնացրած տեսանյութը կարող եք դիտել վարը։