Երգչուհի Արմինկան համացանցային հարթակում մայրիկի հետ համատեղ լուսանկարով է հանդես եկել։ Երգչուհու երկրպագուները նկատել են դստեր և մոր միջև առկա նմանությունը։

Լուսանկարին երգչուհին գրառում է կցել, որտեղ շնորհավորել է մայրիկին ծննդյան կապակցությամբ։

Նա գրել է․ «Մամ ջան, ծնունդդ շնորհավոր»։ Երգչուհու հետևորդները և երկրպագուները շտապել են շնորհավորել սիրելի երգչուհու մայրիկին՝ տարեդարձի առիթով և երևան եկել ջերմ ու բարի մաղթանքներով։

Արմինկան վերջին շրջանում առավել ակտիվ է համացանցային հարթակում։ Նա հետևորդների հետ կիսվում է առօրյայով և մտքերով։

Նրանց հետ կազմակերպում է հարցուպատասխաններ և անկեղծորեն պատասխանում է երկրպագուներին հետաքրքրող հարցերին։

Երգչուհին մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Նա հաճախ է որդու հետ անցկացրած հանգստից լուսանկարներ հանրայնացնում։

Վերջերս երգչուհին պրեմիերա էր ներկայացրել և նոր տեսահոլովակով հանդես եկել։ Երգը տարիներ առաջ իր երգացանկից «Անձրև» երգն է, որը նորովի ու ժամանակակից ոճով է ներկայացրել։ երգչուհին նշել է, որ ժամանակին այ երգը նրան փառք է բերել։

Իսկ նորովի ներկայացրած տեսահոլովակը երգչուհու հետևորդները բարձր են գնահատել և ջերմ հիշողություներ ապրել։