Արմինե Ճաղարյանի նոր լուսանկար է հայտնվել, որտեղ նա ասես հրեշտակ լինի


Երիտասարդ հաղորդավարուհու կյանքից անժամանակ հեռանալը դեռևս շարունակվում է քննարկվել։ Հանրությունը խոր ափսոսանք է հայտնում ողբերգական այս դեպքի վերաբերյալ և զարմանում ու բողոքում կյանքի անարդարության դեմ։

Հաղորդավարուհին այնքան լեցուն էր կյանքով, այնքան հետաքրքիր անհատականություն էր, որ շրջապատում վարակվում ու հիանում էին նրանով։

Արմինեի մասին շարունակում են խոսել ու գրառումներ կատարել, պատմում են պատմություններ նպատակասլաց ու աշխատասեր հաղորդավարուհու մասին։

Նրա ընկերները և հարազատները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Արմինեն չկա, նա ուղղակի դադարեց գոյություն ունենալ այս աշխարհում միայն ֆիզիկապես։ Հանրության ուշադրոթյան կենտրոնում է շարունակում մնալ նաև Արմինե Ճաղարյանի սոցիալական հարթակը։

Օրերս Արմինեի սոցհարթակում անչափ նուրբ ու եթերային լուսանկար է հրապարակվել, որին կից գրված է․ «Всем желаю крепких нервов и крепкого панциря, ну если что, թե չէ նրբությունը կամ մեղմությունը, բացի էն որ տարօրինակ ա հիմա, նաև վտանգավոր ա»։ Ենթադրվում է, որ էջը վարում է Արմինեի ամուսինը՝ Վահեն:


Понравилась статья? Поделиться с друзьями: