Արմեն Ամիրյանը հարցազրույց է ունեցել, որի ժամանակ մի շարք ուշագրավ պատասխաններ է հնչեցրել։ Մշակույթի նախկին նախարարը նախ նշել է, որ զբաղված է իր գրքի աշխատանքներով։ Նա գիրք է հրատարակում։ Գրքերից առաջինը վերնագրված է «Գեներալի երազը»։

Այն հայրենասիրական պիես է, որը պետք է Ամերիկայում բեմադրվեր, սակայն կարանտինը թույլ չտվեց և առաջ եկավ՝ պատմությունը գրքով հանրությանը ներկայացնելու գաղափարը։

Եվ սա Արմեն Ամիրյանի միակ գիրքը չէ։ Նա հեղինակել է մի քանի այլ գրքեր ևս։ Ամիրյանը նաև խոսել է, որ մաղել է իր շրջապատին և հիմա իր կողքին մնացել են միայն մաքուր մարդիկ։ Ափսոսանք հայտնեց, որ ժամանակին ժամանակ է ծախսել նրանց վրա։

Նա այսօր երեք թոռնկների պապիկ է և վայելում է պապիկ լնելու քաղցրությունը։ Եթե մեկ օր չի տտեսնումնրանց, ապապ կարող է խելագարվել։ Հավելեց, որ ընտանիքիում հայտնիների պակաս չկա։

Նրա հարսիկը Նարինե Դովլաթյանն է, ով տարիներ առաջ որդու հետ հաղորդում էր վարում և հենց այդտեղից էլ սկսվել է նրանց ընկերությունը և պսակվել ամուսնությամբ։