Արմենչիկը տեսաուղերձ է հղել իր երկրպագուներին


Սիրված ու հանրահայտ երգիչ Արմենչիկն իր երկրպագուներին դիմել է տեսաուղերձով։ Տեսաուղերձի նպատակը մարդկանց հանգստացնել է։

Պարզվում է՝ ինչ-որ մեկն ապրիլմեկյան կատակ է արել Արմենչիկի առողջական վիճակի մասին, իսկ երգչին սիրող ու գնահատող մարդիկ շատ են անհանգստացել այդ առիթով։

Նա սկսել է պարբերաբար տարատեսակ զանգեր ստանալ։ Երկրպագուներն անհանգստացել են նրա առողջական վիճակի մասին։ Հասկանալով, որ սուտ տեղեկությունը գնալով տարածվում է՝ երգիչը որոշել է տեսաուղերձի միջոցով փարատել բոլոր մտավախությունները։

Նա ասում է, որ ինքը լավ է, իր հետ ոչ մի վատ բան չի կատարվում, իսկ խսոակցություններն ապրիլմեկյան կատակ են եղել ընդամենը։ Նա հորդորել է սուտ լուրերի չհավատալ։

Օգտվելով առիթից՝ երգիչը նաև շնորհավորել է բոլորին Սուրբ Զատիկի առանձնահատուկ օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ Աuտված պահապան լինի մեզ բոլորիս։

Արմենչիկի այս տեսաուղերձի ամբողջական տարբերակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!