Արման Թաթոյանը ահազանգում է․ հերթական գողությունն է տեղի ունեցել ադրբեջանցիների կողմից։ ՄԻՊ-ը պատմել է, որ սահմանային գյուղերում ադրբեջանցիները գողություն են անում հայերից։ Նմանօրինակ պահվածքն առաջ է բերում անվտանգային և սոցիալական խնդիրններ։

Թաթոյանը գրառում է կատարել, որտեղ պատմել է եղելությունը մանրամասնությամբ։ Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերից 3 ընտանիքներ կորցրել են կովերին (8 կով և 1 ցուլ)։ Արոտավայրը գտնվում է գյուղից է 1 կմ հեռավորության վրա, որտեղ արածելիս են եղել կենդանիները։

Նրանք հատել են սահմանը։ Թշնամին կապել է իր մետ՝ թույլ չտալով ետ գնալ։ Այս ամենը գյուղացիները տեսել են հեռադիտակով։ Հուլիսի 26-ից սկսած ամեն օր հետևել են և տեսել կենդանիներին, իսկ օգոստոսի մեկից կենդանիներն այլևս չեն եղել։

Այդ ուղղությամբ բանակցություններ են տարվել, որոնք արդյուք չեն տվել։ Թշնամի երկրի ներկայացուցիչները պնդում են, որ այնտեղ կենդանիներ չեն տեսել։ Թաթոյանը գրառումն ավարտել է պահանջով, որ ադրբեջանական զորքերը պիտի հեռանան ՀՀ սահմանններից:

Այս ամենը խորը մտահոգությունների առիթ է, որի շուրջ անհապաղ լուծումներ պետք է առաջարկեն պատկան մարմինները։ Գյուղացիներն ապրում են ահը սրտում և չեն կարողանում զբաղվել ամենահասարակ բանով՝ կենցաղավարմամբ։