Արման Թաթոյանը հրապարակել է Կութ գյուղում հնչող կրակոցների վերաբերյալ հավաստող տեսանյութ


Երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիկի մարզում կրակոցներ են հնչում։ Ըստ Արման Թաթոյանի հայտարարության կրակոցները ադրբեջանական կողմն ուղղել է բնակավայրերի կողմը՝ Կութ գյուղի կողմը։

Հայտարարության մեջ ասվում էր, որ թիրախավորված են գյուղերը, խաղաղ բնակիչությունը և ընդգծել է մարդու իրավունքների խախտման մի շարք կետերը։ Թաթոյանը նշել է, որ բազմաթիվ զանգեր և տեղեկություններ է ստացել այս մասին։

ՄԻՊ-ին տեղեկությունները փոխանցվել էր տեղի բնակիչների կողմից։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց Կութիում հնչող կրակոցների վերաբերյալ լուրերը։ Թաթոյանն էլ իր հերթին հանրայանացրեց մի տեսանյութ, որտեղ հնչում են կրակոցներ։

Տեսանյութն արված էր տեղի բնակիչների կողմից և հեռվից լսելի էր կրակոցի ձայներ, սակայն մթության պատճառով տեսանյութում ոչինչ չի երևում, միայն լսելի էին մի քանի բնակիչնեի ձայներ։ Այս պահին Կութիում կրակոցները դադարել են։

Լրագրող Լիա Սարգսյանն այս մասին նույնպես տեսանյութ է տարածել՝ ցույց տալով հակառակորդի սանձարձակ պահվածքը։


Понравилась статья? Поделиться с друзьями: