Անահիտ Սիմոյանը մեծ ակտիվություն ունի համացանցային իր հարթակներում և շարունակում է այն պահպանել։

Երգչուհին հանրայնացնում է ինչպես իր աշխատանաքային կյանքից դրվագներ, այնպես էլ՝ ընտանեկան-անձնական։ Վերջին շրջանում պարբերական բնույթ են ստացել որդու՝ Արմանի հետ համատեղ կադրերի հանրայնացումը։

Եվ յուրաքանյուր կադրին ու դրվագին կից երգչուհին ուշագրավ մակագրությամբ է հանդես գալիս, որոնք հիմնականում հուզիչ են լինում։ Հայկոյի մահից հետո Անահիտը ամեն բան անում է, ջանք ու եռանդ չի խնայում որդու կյանքը գունավորելու, գեղեցկացնելու և այն երջանիկ դարձնելու համար։

Եվ ուրախալի է այն փաստը, որ մայրիկի մոտ դա շատ լավ ստացվում է։ Անահիտն ուժեղ է և հանուն որդու պատրաստ ամեն ինչի։

Երգչուհին հերթական հրապարակումն է կատարել Արմանի հետ, որին կից գրառման մեջ նշել է, որ որդին գնալով է՛լ ավելի է նմանվում Հայկոյին՝ պահելաձևից մինչև խոսելաձև։ Եվ նրան նայելիս՝ ամեն պահի կարելի տեսնել Հայկոյի դեմքը։