Արիանայի ծնունդն է այսօր, երրորդը` առանց իր ֆիզիկական ներկայության․․․


Լևոն Արոնյանի նախկին կինը՝ Արիանան, Հայաստան տեղափոխվելուց հետո շատերի կողմից սիրվեց։ Նա ողբերգական ավտովթարի զոհ դարձավ, և նրա ընկերները, մտերիմներն առ այսօր հիշում են նրան և ցավում նրա անժամանակ մահվան համար։

Ողբերգական ավտովթարից երեք տարի է արդեն անցել և երեք տարի է, ինչ երիտասարդ ֆիլիպինուհու  ներկայությունից ուղղակի  զրկվել են մտերիմներն  ու հարազատները։

Նրա ծննդյան օրվա հետ կապված հուզիչ գրառում է կատարել Սյունե Սևադան։ Նա մասնավորապես գրել է․ «Արիանայի ծնունդն է այսօր, երրորդը` առանց իր ֆիզիկական ներկայության:

Սիրում ենք, կարոտում ենք ու հիշում միշտ: Քո ընկերներն ենք ու քո «հայկական ընտանիքը» ` ոնց մեզ կոչում էիր, ուր էլ որ լինես, ինչքան էլ հեռու լինենք իրարից:

Երևանյան էս արևն Արիանայինն է այսօր` նուրբ ու փափուկ լույսով` իր նման: Մեր բացառիկ Արի, շնորհավոր լինի ծնունդդ ու շնորհակալություն, որ եղար մեր կյանքում»։


Понравилась статья? Поделиться с друзьями: