Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ՄԻՊ աշխատակիցները աշխատանքներ են իրականացրել Վերին Շորժայի հատվածում, որոնք ունեն փաստահավաք բնույթ։

Արձանագրել են, որ ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայությունը մարդու իրավունքների մի շարք խախտումների են հանգեցրել։ ՄԻՊ-ն ունի մի շարք ապացույցներ, որոնք հստակորեն ապացուցում են հակառակորդ երկրի կողմից անօրինական դրսևորումները և մարդու իրավունքների խախտումները։

Վերին Շորժայի բնակիչները հանդիպում են ունեցել օմբուդսմենի հետ և նկարագրել, թե ինչպես են առաջին անգամ նկատել իրենց տարածքում ադրբեջանցիներին։ Գեղարքունիկի մարզի բնակիչներից մեկը պատմել է, որ առավոտյան հեռվից շարժ է նկատել, ընկերոջն ասել է, որ ձին հեծնի բարձրանա ավելի վերև, որպեսզի տեսնի ովքեր են։

Ընկերը վերադարձել է զարմացած և ասել, որ զենքը պահել են իր վրա և հայերենով խոսել։ Թշնամին ասել է․ «Արի՛, ախպեր ջան, արի»։

ՄԻՊ-ն ահազանգել է դեռ օրեր առաջ, որ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտություն կա։ Ստորև կցված տեսանյութում կարող եք առավել մանրամասնորեն ծանոթանալ դեպքին։