Արթուր Խաչենց․ «Ղարաբաղցու գենն ունեմ իմ մեջ, չեմ հանձնվելու»


«Ազգային երգիչ» նախագծի շրջանակներում հանդես եկող 23-ամյա Արթուր Խաչենցն Արցախից է՝ Հադրութի շրջանից։ Նա մրցումային օրը ներկայացրել է «Գինի լից»-ը՝ պայքարի ու ոգու խորհրդանիշ երգը։

«Մայրս միշտ ուզում էր, որ ես դաշնամուրի գնայի։ Դաշնամուր ու վոկալ եմ սովորել երաժշտական դպրոցում։ Հինգ տարի ուսումնարանում սովորեցի վոկալ, հետո երկու տարի սովորեցի սոլֆեջիո, հարմոնիա։ Մեկ տարի սովորեցի Ստեփանակերտում՝ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Երգ սկսել եմ սիրել Սայաթ-Նովայի ու Կոմիտասի ստեղծագործություններից ոգեշնչված։ Հիմա ունենք «Նազենի Էթնո» խումբ-անսամբլ»։

«Այդ խմբով բարեգործական համերգներ ենք տալիս տարբեր վայրերում։
Ինչպես գիտենք, մենք՝ լեռնեցու պատերազմական վիճակում ապրող մարդիկ, ըմբոստ ենք, պայքարող ու ոչ մի դեպքում չենք հանձնվում։ Այդ ղարաբաղցու գենը, գենետիկան ունեմ իմ մեջ։ Չեմ հանձնվելու ու փորձելու եմ ամեն ինչ անել՝ ցույց տալու իմ հնարավորություններն ու ձայնային տվյալները»։

Մանրամասները և ելույթը՝ տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!