Արթուր Աբրահամի արժեքավոր նվերը Ներքին չարբախցիներին․ տեսանյութ


Ներքին Չարբախը նոր այգի ունի։ Այգու բացումը հունիսի մեկին է եղել։ Փոքրրիների օրը գունագեղ և անչափ ուրախ է անցել իրենց այգում իրենց իսկ տոնին։

Իսկ այգին նվեր է հայտնի բռնցքամարտիկի կողմից։ Այն փոքրիկներին է նվիրել Արթուր Աբրահամը։ Նա իր խոսքում հայտնել է, որ այդ առիթով անչափ ուրախ է և միշտ երազել է իր ազգին օգտակար լինել և հայրրենիքի համար օգտավետ գործ անել։

Եվ ահա ստացվեց այնպես, որ այգու գաղափարը գլուխ եկավ, և երեխաները երջանիկ են։ Իսկ երբ երեխաները երջանիկ են, մեծերը կրկնակի ուրախ ու երջանիկ են։ Այգին մեկ տարի է ինչ կառուցվում էր։

Մինչ այս Ներքին Չարբախում այգի չկար։ Թաղապետարանը ամենաննպատակահարմար տարածքն է հատկացրել այգու համար։

Այդ տարածքում է գտնվում մանկապարտեզ, դպրոց։ Այս և այլ մանրամասնությունները կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: