«Արդեն 5 տարի է ինչ նորմալ չեմ քնել․․․»․ Արևիկ Ուդումյանը տնային հագուստներով լուսանկար է հրապարակել


Հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը տնային հագուստներով լուսանկար է հանրայնացրել և կից պատմել, որ մշտապես քնի կարիք ունի և մշտապես ցանկանում է քնել և հինգ տարի է, ինչ այդ կարգավիճակում է։

Հիշեցնենք, որ հաղորդավարուհին ամիսներ առաջ երկրորդ բալիկին է լույս աշխարհ բերել և այժմ զբաղվում է փոքրիկի խնամքով։

Այդ պատճառով էլ Արևիկը բավականաչափ չի քնում։ Լուսանկարին կից գրառման մեջ մասնավորապես գրել է․ «Բարև Ձեզ: Ես Արևիկն եմ և արդեն 5 տարի է ինչ նորմալ չեմ քնել:

Ինձ թվում է հնարավոր առիթի դեպքում կարող եմ քնել օրերով, իսկ ասում են` տարիքի հետ քնի պահանջը քչանում է:

Ո’չ, չկա նման բան… համենայն դեպս իմ դեպքում , ու հենց հիմա էնպես է քունս տանում, գնացի քնելու քանի ձագուկներս ինձ չեն ահաբեկել:

Դուք է՞լ եք իմ նմաn քնի սիրահար, քնից կախված, թե՞ 3-4 ժամը բավական է…ասեք` նախանձեմ»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!