«Արդեն օրինական ամուսիններ»․ լուսանկար ԶԱԳՍ-ից․ Սոնա Ռուբենյանի ուշագրավ հրապարակումը


Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով կյանքի այս փուլում վայեում է իր կյանքի ամենաերջանիկ ժամանակներից մեկը, շարունակում է ակտիվություն պահպանել նաև սոցհարթակում։

Սոնան շուտով լույս աշխարհ կբերի իր առաջնեկին։ Նա և ամուսինը մեծ անհամբերությամբ են սպասում իրենց երջանկության լույս աշխարհ գալուն։ Երգչուհին ամուսնացավ մեծ շուքով։

Նրա հարսանեկան կադրերը արագորեն տարածվում էին համացանցային տիրույթում և քննարկումների մեծ ալիք բարձրացնում․ ոմանք քննադատեցին երգչուհու հարսանեկան զգեստը, ոմանք մեղադրեցին քննադատողներին։ Եվ մինչ ծավալվում էր այս ամենը և տարատեսակ այլ խոսակցություններ, երգչուհին երջանիկ է և վայելում իր երջանիկ կյանքը։

Հարսանիքից տևական ժամանակ անց Սոնա Ռուբենյանը հանրայնացնում է լուսանկար, որն արվել է ԶԱԳՍ-ում։ Լուսանկարին կից երգչուհին նաև գրառում  է կատարել։

Նա մասնավորապես գրել է․  «Արդեն օրինական ամուսիններ»։ Րոպեներ անց  երգչուհուն ջերմ ու բարի մաղթանքներ և շնորհավորանքներ են հղել։ Մենք նույնպես շնորհավորում ենք և անսահման երջանկություն մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: