«Արդեն պապայի համար ուտելու բան ա սարքում»․ ահա թե ինչ է պատրաստում Սոս Ջանիբեկյանի դուստրը․ տեսանյութ


Սոս Ջանիբեկյանը համացանցային հարթակներում երբեմն հետաքրքրական դրվագներ է ներկայացնում անձնական կյանքից։

Դերասանի երկրպագուները անչափ հավանում են Սոսի դստեր մասնակցությամբ հրապարակումները։ Դերասանը հիանում ու անչափ սիրում է նրան։ Մի առիթով նա պատմել էր, որ անչափ սիրում է դստեր հետ ժամանակ անցկացնել և անգամ ճիշտ խորհուրդներ է լսում փոքրահասակ աղջնակից։

Այս անգամ երջանիկ հայրիկը ցույց է տվել, թե ինչպեսս է դուստրը փորձում հայրիկի համար աղցան պատրաստել։ Տեսանյութում երևում է, ինչպես է նա խնամքով լվանում բանջարեղենը և դասավորում։

Սոսը տեսանյութին կից գրել է․ «Արդեն պապայի համար ուտելու բան ա սարքում աղջիկս»։ Սոսն ու Մադոնան ամուսնալուծվել են, սակայն պահպանել են ջերմ հարաբերություններ և երեխան հավասարապես շփվում է թե՛ մայրիկի, թե՛ հայրիկի հետ։

Հանգստայան օրերը Սոսը մշտապես անցկացնում է դստեր հետ և մեծ բավականություն ստանում դստեր հետ ունեցած ջերմ հարաբերություններից։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: