«Արդեն նյարդերս տեղի են տալիս»․ ի՞նչ է պատահել Լուսինե Թովմասյանին․ տեսանյութ


Լուսինե Թովմասյանը համացանցային հարթակում ակտիվ է։ Նա հաճախակի է պատմում, թե ինչպես է կազմակերպում հանգստյան օրերը, ինչպես է անցկացնում աշխատանքային օրերը և այլ իրադարձոււթյուններ։

Այս անգամ գեղեցկուհին հայտնել է՝ նյարդերն արդեն տեղի են տալիս։ Բանն այն է, որ Լուսինեի դուստրը՝ Արիանան, հաճախակի է հիվանդանում։

Լուսինեն խնդրել է հետևորդներին օգնել, թե ինչպես կարել է  անվերջ թվացող այս վրուսիների դեմ պայքարել։ Մտահոգված մայրիկը պատմել է, որ վերջին երկու ամսվա մեջ դուստրն արդեն չորրորդ անգամ է հիվանդանում։

Նա գալիս է տուն և հայտնում, որ կոկորդը ցավում է, իսկ դա նշանակում է, որ նա հիվանդանում է և այդպես սկսվում է շղթան․ հիվանդանում է նաև որդին, ապա  ընտանիքի մյուս անդամները։

Լուսինեն նշել է, որ ամեն բան փորձել է, սակայն ապարդյուն։ Այս մասին մանրամասն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: