Արդեն հայտնի դարձած եղբայրներից Արան գեղեցիկ կատարում է ներկայացրել. բաց չթողնեք


Համացանցային տիրույթում մեծ բում առաջացրեց Ավետիսյան եղբայրների կատարումը: Նրանք իրենց մեքենայից տեսանյութ էին հանրայնացրել, որտեղ երկուսով միասին գեղեցիկ կատարում էին ներկայացնում կենդանի հնչողությամբ: Տեսանյութը հուզել էր շատերին:

Մեծ դիտումների և գնահատողական խոսքերի տարափը եղբայրներին նոր կատարումների մղեցին: Այս անգամ մեքենայից նոր կատարումով հանդես է եկել եղբայրներից Արան:

Եթե նախորդ անգամ նրանք էստրադարյին, հեղինակային երգ էին ներկայացնում, ապա այս անգամ Արան ներկայացրել է «Սարի սիրուն յար» հայտնի գուսանական երգը, որի հեղինակը գուսան Աշոտն է:

Լ. Քոշյանից հետո երգի մատուցմամբ հանդես եկան նաև այլ բազմաթիվ հայտնի ու անհայտ դեմքեր, երգիչներ, որոնց երգի կատարումը մեծ հաջողություններ բերեց տարիների ընթացքում:

Լուսիկ Քոշյանի կատարմամբ հանրահռչակված այս երգը Արան կատարում է բավականին հաջող ու գեղեցիկ անցումներով:

Արա Ավետիսյանի գեղեցիկ ու ինքնատիպ կատարումը կարող եք վայելել ստորև՝ թողնելով կատարման մասին ձեր կարծիքը։

Ավետիսյան եղբայրներից Արան միայն Էրիկի երգը չի, որ կատարում է․․․)

Ավետիսյան եղբայրներից Արան միայն Էրիկի երգը չի, որ կատարում է․․․)

Опубликовано Asekose Суббота, 8 августа 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!