Մեր՝ հայերիս, պատմական լեռը՝ Արարատը, որ նաև հյատնի է Բիբլիական լեռ անվամբ, հայի մշտական կարոտն է, հպարտությունն ու երազանքը։ Երազանքը՝ վերադարձնել հայրենիք։

Լեգենդն անգամ պատմում է, որ հենց Արարտի գագաթին է հանգրվանել Նոյը։ Բոլորիս մտքերում, տեսապատկերներում այս լեռը մշտապես պատկերված է ձյունածածկ գագաթով։

Եթե հայ փոքրիկին խնդրեք նկարել Արարատը, նա անպայման սարի գագաթները սպիտակով կներկի։ Այլ կերպ չի կարող լինել, քանի որ Արարատի գագաթը տարին բոլոր պատված է ձյունով։

Սակայն, այսօր Արարատի գագաթից ջուրն ուղղակի հորդում է։ Պատմական սարի մշտապատ ձյունը հալվում է։ Արարատի ստորոտին գետերն ասես՝ հորդում են։ Նյութին կցում ենք բացառիկ կադրեր Արարատից, որտեղ հստակորեն երևում է, թե ինչպես է հալված ձյունը վերածվել սառույցի և հորդում է սարի ստորորտում։

Գլոբալ տաքացումը չէր կարող ուղղակի շրջանցել այս տարածաշրջանը։ Արարտի հալվող ձյան մասին բացառիկ կադրերը դիտեք վարը։