Արամ mp3-ի 40 օրական դուստրն իսկական հրաշք է. երգչի կնոջ հրապարակումը․ տեսանյութ


Արամ MP3-ին այն սիրված արտիստներից է, ում գործունեությանը հանրությունը սիրով հետևում է, իսկ երգիչն էլ իր հերթին սիրով ցույց է տալիս իր կյանքի ուշագրավ մանրամասները։

Արամը դեռ օգոստոսի տասներեքին մեծ ուրախությամբ հանրոթյանը հայտնեց իր ընտանիքի ուրախ ու երջանիկ և կարևոր իրադարձության մասին։ Ընտանիքում համալրում էր տեղ ունեցել․ երգիչը երրորդ անգամ հայր է դարձել։ Իսկ այժմ էլ Արամը սիրով հայտնում է, որ դուստրն արդեն քառասուն օրական է։

Դստերը երգիչը շնորհել է Շողեր անունը։ Փոքրիկ Շողերն իսկական հրաշք է և քառասուն օրական դառնալու կապակցությամբ Արամի կինը դստեր հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և լուսանկարին կից գրել․ «Մենք քառասուն օրական ենք»։

Փոքրիկին հեքիաթային մանկություն ենք մաղթում և բոլոր մանուկները թող որ մեծանան անամպ ու խաղաղ երկնքի տակ։

Իսկ վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել փոքրիկի նոր և մի քանի այլ ընտանեկան  լուսանկարներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: