Արամ MP3-ին նորածին դստեր մասնակցությամբ հոլովակ է հրապարակել․ միայն տեսնեք՝ ինչ անուշիկ փոքրիկ է


Արամ MP3-ն ամիսներ առաջ երրորդ անգամ հայր դարձավ։ Այս մասին երգիչը անակնկալ ձևով հայտարարեց համացանցային տիրույթում և հաճելիորեն զարմացրեց երկրպագուներին։

Ոչ ոք այս մասին չգիտեր և իհարկե շատերն ուրախացան ընտանեկան այս հրաշալի ու կարևորագույն իրադարձության համար։ Արամն ու կինը չեն խուսափում փոքրիկի մասնակցությամբ կադրեր հանրայնացնել և սիրով ցույց են տալիս հետևորդներին, թե ինչպես է փոքրիկը մեծանում։

Աղջնակին ծնողները շնորհել են Շողեր անունը։ Արամն օրերս մի կարճ հոլովակ է հանրայնացրել համացանցային տիրույթում, որտեղ փոքրիկ Շողերը հանգիստ պառկած է և հենց տեսախցիկի առջև փակում է աչքերն ու անուշ քնում։

Երգիչ, դերասան, հումորիստ հայրիկը հոլովակը մակագրել է՝ Պապայի հանգստություն։ Աշխատանքային օրվա ավարտը Արամը հանգիստն առել է ընտանիքում՝ մանկան հանդարտ ու խաղաղ մաքրության մեջ։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել Արամ MP3-ի հրապարակած հոլովակը և մի շարք այլ  ընտանեկան ջերմ լուսանկարներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: