Արամ Սարգսյանը հրապարակել է մայրիկի լուսանկարը և ուշագրավ գրառում կատարել


Արամ Սարգսյանի ընտանիքում ամեն բան սերտորեն կապված է հայրենիքի հետ։ Քաղաքական գործչի սպարապետ եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը, դրա վառ վկայությունն է։

Այսօրվա գարնանային  տոնը, որը նվիրված է մայրերին, Արամ Սարգսյանը նույնպես նշանավորել է։ Նա շնորհավորել է տոնը յուրօրինակ կերպով․ հանրայնացրել է մայրիկի լուսանկարը, որտեղ տիկին Գրետան շրջապատված է զինվորներով։

Արամ Սարգսյանը լուսանկարին կից գրառում է կատարել, որտեղ շնորհավորանքից զատ գրել է նաև բրյուսելյան հանդիպման մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Բրյուսելում հրապարակված հայտարությունում ո՛չ Արցախից հրաժարում և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում կա, ո՛չ տարանցիկ ճանապարհներ և միջանցքներ կան։

Ստացվում է, որ Ադրբեջանը կամ հրաժարվել է իր պահանջներից, կամ ԵՄ-ում դրանց համաձայն չեն։ Թե ինչ փոթորիկ էր այս հանդիպումից առաջ և Ֆրանսիայի հրապարակը ինչո՞ւ «պատժվեց», անկեղծ չհասկացա․․․

Հ.Գ. Ձեր տոնը շնորհավոր սիրելի մայրեր և քույրեր, հայրենիքն էլ մայր ու գեղեցկություն է, կամ հակառակը՝ դուք Հայրենիք եք»։


Понравилась статья? Поделиться с друзьями: